Քարամյան եղբայրներին չեն ընդառաջում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 26, 2010 2:46
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արտավազդ և Արման Քարամյաններն այժմ մարզվում են ոչ թե ռումինական «Տիմիշոարա» թիմի հիմնական, այլ երկրորդ կազմի խաղացողների հետ: Բան այն է, որ ֆուտբոլիստները աշխատանքային նոր պայմանագիր կնքելու հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել ակումբի ղեկավարության հետ: Արտավազդը պահանջում է, որ նոր պայմանագրով իրեն տարեկան վճարեն 200 հազար եվրո, իսկ Արմանը ցանկանում է վաստակել 120 հազար եվրո:
Ակումբի նախագահ Մարիան Յանկուն հայտնել է, որ մտադիր չեն եղբայրներին նոր առաջարկներ կատարել, և, հաշվի առնելով այդ ֆուտբոլիստների ծառայությունները, նրանց հնարավորություն կտան առանց փոխհատուցման տեղափոխվել նոր ակումբ:






Facebook
Tweet This
Email This Post
