Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին` գեղանկարիչ Նարեկ Առուշանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 13, 2012 21:57

Մահացել է գեղանկարիչ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանը։ Նարեկ Առուշանյանը 39 տարեկան էր եւ երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ:

Անվանի գեղանկարիչը արձակագիր Ալվարդ Պետրոսյանի եւ դերասան Լորենց Առուշանյանի միակ զավակն էր։

Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երեւանում: 1992թ-ին ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ: 2009թ-ից` ՀՀ Նկարիչների միության նախագահության անդամ:

2005թ-ից դասավանդում էր Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:

1995թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաեւ արտերկրում:

Նարեկ Առուշանյանի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 14-ին` Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

NEWS.am

Դիտվել է 1805 անգամ:
Print Friendly

Leave a Reply