Օլիմպիական խաղերին հայ մարզիկները կմասնակցեն «սպիտակ քարտերով»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 26, 2010 2:41

Կանադայի Վանկուվեր քաղաքում փետրվարի 12-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 4 մարզիկ: Այդ մասին «Անկախ»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Վերջինս Վանկուվերում լինելու է Հայաստանի պատվիրակության շեֆ-միսիան:
Հունվարի 25-ին ամփոփվել են արդյունքները և պարզվել է, որ մերոնք կարող են մրցավայր պատվիրակներ գործուղել միայն «սպիտակ քարտերով»(մասնակցության հրավերով):

Այսպիսով, հրավերով օլիմպիական խաղերին կմասնակցեն դահուկավազորդներ` աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը, լեռնադահուկորդներ` ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը և ԱՄՆ-ում բնակվող Մաթիլդա Սերեբրակյանը:
Նախապես կարելի է ասել, որ մերոնցից սպասելիքներ չկան:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply