Նադեժդա Օստապչուկը ստիպված է հետ վերադարձնել ստացած օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2012 16:09

Բելառուսի ներկայացուցիչ Նադեժդա Օստապչուկը, որը «Լոնդոն 2012»-ի օլիպիական խաղերում չեմպիոն էր դարձել գնդահրորդուհիների պայքարում, ստիպված է հետ վերադարձնել ստացած ոսկե մեդալը: Նա որակազրկվել է` արգելված դեղամիջոց` մետենոլոն, օգտագործելու համար:

Մեխանիկորեն չեմպիոն է դարձել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Վալերի Ադամսը, որը երկրորդ տեղ էր զբաղեցրել: Իսկ ահա, բրոնզե մեդալակիր դարձած  ռուսաստանցի Եվգենյա Կոլոդկոյին կհանձնվի արծաթե մեդալ: Բրոնզե մեդալը կփոխանցվի չինացի Գուն Լիցզյուին, որը 4-րն էր ճանաչվել:

Դիտվել է 1942 անգամ:
Print Friendly

Leave a Reply