«Թուրքիան պատկանում է Եվրոպային»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2010 15:30

«Եվրոմիությունը նախագահող Իսպանիան պատկերացնում է Թուրքիային 27 երկրների բլոկում»,- կիրակի հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Միգուել Անջել Մորաթինոսը – հաղորդում է REUTERS-ը:

Մորաթինոսն ասել է, որ Թուրքիային Եվրոմիություն ընգրկելու բանակցությունները կարող են պսակվել հաջողությամբ, եթե Անկարան ապահովի «կոպենհագենյան չափանիշները», որոնք պարտադիր են անդամակցության համար:

«Կոպենհագենյան չափանիշները» ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

«Թուրքիան Եվրոպային կբերի ավելի շատ օգուտներ, քան վնասներ»,- ասել է Մորաթինոսը:- Իհարկե, ԵՄ անդամ-երկրների շրջաններում տարբեր կարծիքներ կան Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ, բայց, այդուամենայնիվ, բոլորն էլ համաձայն են` դեռ սպասել ու դիտարկել գործընթացը»:

«Թուրքիան ազգերի Եվրոպական ընտանիքի մասն է. ավելի լավ է` Թուրքիային ունենալ Եվրոմիության ներսում, քան թողնել նրան դրսում»:

Նա ավելացրել է, որ ԵՄ-ը դիտարկում է Թուրքիային` որպես ռազմավարական կարևորության գործընկեր, հաշվի առնելով նրա` Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում ունեցած դիվանագիտական ցանցը:

2009 թվականի ապրիլին Իսպանիան հայտարարել էր, որ սատարելու է Թուրքիայի անդամակցությունը, 2010 թվականին Իսպանիայի` Եվրամիության նախագահությունը ստանձնելուց հետո:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply