Իրանական բանակը մարտական բարձր պատրաստվածության է բերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2012 13:47

Իրանական բանակը մարտական  բարձր պատրաստվածության է բերվել: Այդ մասին հայտնում է իրանական Farsհեռուստաընկերությունը:

«Իրանը պատրաստ է ցանկացած սադրանք եւ սրացման, եթե արեւմտյան երկրներից որեւէ մեկը մտադրվի հարձակում գործել, ապա Իրանի ցուցաբերած պատասխանը կգերազանցի բոլորի սպասելիքները: Որոշում է կայացվել անմիջապես անցնել մարտական բարձր պատրաստվածության ռեժիմի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նման որոշման պատճառ է դարձել Իսրայելում վերջին օրերին հնչող` Իրանի միջուկային օբեկտներին հնարավոր հարվածի  մասին հայտարարությունները, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 10-ին «Եդիոտ Ախրոնոտ» թերթը գրել է, որ Իսրայելի վարչապետ Նետանյահուն եւ Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբեկտները մոտակա աշնանը, սակայն դեռեւս  չեն ստացել բանակի հրամանատարության եւ Հատուկ ծառայությունների աջակցությունը:

Իրանի դեմ անհապաղ ռազմական գործողությունների հակառակորդներ են համարվում Գլխավոր շտաբի ղեկավար  Բենի Հանցը,  Ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիրա Էշելի, արտաքին հետախուզության տնօրեն Մոսսադ Թամիր Պարդոնին, ռազմական հետախուզության ղեկավար Ավիվա Կոխավին եւ անգամ նախագահ Շիմոն Պերեսը, ով  հիմնականում օժտված է ներկայացուցչական լիազորություններով, սակայն երկրում եւ երկրի սահմաններից դուրս ունի անձնական մեծ ազդեցություն:

Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է պատրաստվել հնարավոր ռազմական գործողություններին: Զինվորականները վերանայել են սննդի եւ ռազմամթերքի պահուստային բաշխվածությունը:

NEWS.am

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply