Մինչ Սոչիում բանակցում են, Ադրբեջանն ԱՄՆ-ում Խոջալուից է խոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2010 14:06

Այսօր Միացյալ նահանգներ այցի համատեքստում, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կոլորադո նահանգում:

Պատգամավոր Զահիդ Օրուջը APA գործակալությանը հայտնել է, որ իրենք հանդիպումներ են ունեցել նահանգային Կոնգրեսի ղեկավարության և Կոլորադոյի սենատորների հետ:

Օրուջը հայտնել է, որ Կոլորադոյում հուշահամալիր էր դրվել` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է  “Խոջալուի ցեղասպանության” զոհերի հիշատակին նվիրված նմանատիպ համալիր ստեղծել Կոլորադոյում:

“Նրանք ողջունեցին մեր առաջարկությունը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը` իրավական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ”,-ասել է Օրուջը:

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply