Թուրք պաշտոնյան հերքել է թուրքական մամուլին. Հայերն Անիին վնաս չեն հասցնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 13, 2012 13:44
Հայաստանի հետ սահմանակից Թուրքիայի Կարս նահանգի մշակույթի եւ տուրիզմի վարչության տնօրեն Հաքան Դողանայը հայտարարել է, թե իրականությանը չեն համապատասխանում թուրքական մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Անիի ավերակների դիմաց Հայաստանի տարածքում գործող քարհանքները դինամիտներով են պայթեցվում եւ վնասում են Անիին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Հաքան Դողանայը, հերքելով թուրքական մամուլում Անիի վնասվելու մասին հրապարակումները, հայտնել է, թե 2006 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է կնքվել, որից հետո Հայաստանի տարածքում գտնվող քարհանքներում դադարեցվել են պայթեցումները:
Թուրք պաշտոնյան, շեշտելով, որ Անին հայերի համար սուրբ տարածք է, ասել է, որ հայկական կողմը համաձայնագրի ստորագրումից հետո մշտապես հավատարիմ է համաձայանգրին եւ պայթեցումներ տեղի չեն ունեցել:
Նշենք, որ օրեր առաջ թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցները ահազանգում էին, թե Հայաստանի տարածքում գտնվող քարհանքների պայթեցումները զգալի վնաս են հասցնում Անիում կանգուն մնացած եկեղեցիներին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
