Քիչ առաջ ավարտվեց Սարգսյան-Ալիև հանդիպումը համանախագահների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2010 13:56Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Ադլեր-Սոչի միջազգային օդանավակայանում:-հաղորդում է Անկախի աղբյուրը Սոչիից:
Նախագահներին ավելի ուշ միացել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները` Ռոբերթ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին առնչվող հարցեր:
Այսօր կայացել էր Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Մոտ 2 ժամ տևած փակ հանդիպման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:






Facebook
Tweet This
Email This Post
