Առողջարանային տարածաշրջանը վերածվել է աղետի գոտու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2012 12:55

Զանգվածային հրդեհների պատճառով աղետի գոտին 13 բնակավայրերից ստիպված լքել է  գրեթե 6 հազար մարդ: Անսանձելի հրդեհը սպառնում է  լափել մլն տարիներով ձևավորված անտառային զանգվածները:

Իսպանական Տեներիֆը, որը համաշխարհային առողջարանային համարում ունի, վերածվել է աղետի գոտու: Լա Հոմերի մատույցներում կրակը ոչնչացրել է 3000 հա անտառածածկ:

Փորձագետների կարծիքով, տարերային աղետը վերջին 70 տարում ամենաչոր ձմեռվա ու  մինչև 40° ցելսիուս շոգ ամառվա հետևանք է:

Վերջին տեղեկությունների համաձայն, Իսպանիայի տարածքում 10 զանգվածային հրդեհներ են մոլեգնում:

Դիտվել է 1500 անգամ:
Print Friendly

Leave a Reply