Միրչա Լուչեսկուն բարձր է գնահատում Հենրիխ Մխիթարյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2012 12:47

Ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում գերազանց է մեկնարկել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Նա  5 հանդիպումում 7 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Շախտյոր»-«Վորսկլա» (4:1) հանդիպումից հետո, երբ երկու գոլի հեղինակ դարձած 23-ամյա ֆուտբոլիստին 2 լրագրողները հարցրել են իր խաղի մասին, Մխիթարյանը հայտնել է, որ ավելի լավ է դիմեն մարզչին:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկոն չի թաքցրել, որ կատարվածն իր համար անակնկալ չէ: «Նրան լավ եմ ճանաչում և ցանկանում էի ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Փյունիկում»: Բայց Մխիթարյանը, ունենալով հայկական կապեր, նախընտրեց «Մետալուրգը»: Այդուհանդերձ, հետո էլ շարունակ պնդում էի, որ նա խաղա իմ թիմում»,- ասել է Լուչեսկուն:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply