Արձանագրվեց 14.4 տոկոս տնտեսական անկում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | January 25, 2010 6:09
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով 2009թ. հունվար-դեկտեմբերին (2010թ. հունվարի 25-ի դրությամբ), 2009 թ. տնտեսական անկումը կազմել է 14.4 տոկոս:
2009թ. ՀՆԱ-ն կազմել է 3 տրլն 165 մլրդ 538 մլն դրամ (3165538.1):
ՀՆԱ աճը 2009թ. դեկտեմբերին նոյեմբերի հետ համեմատած կազմել է 18.3 տոկոս:
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն` ամենամեծ անկում արձանագրվել է շինարարության ոլորտում` 36.4 տոկոս: Շրջանառությունը կազմել է 576 մլրդ դրամ (575709.3 ): Ընդ որում այս ոլորտում դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է 14.8 տոկոս աճ:
34 տոկոսով`256 մլն դրամ շրջանառությամբ նվազել է արտահանումը, 25.3 տոկոսով` 1 մլրդ 210 մլն շրջանառությամբ` ներմուծումը:
Գյուղատնտեսությունը համարյա պահպանել է նույն ցուցանիշը: Արձանագրվել է 0.1 տոկոս անկում: Շրջանառությունը կազմել է 556 մլրդ դրամ(555698.1):
9.8 տոկոսով աճել է միջին ամսական աշխատավարձը ` կազմելով մոտ 100 000 դրամ:
13.1 տոկոսով աճել է գործազրկությունը: 2009թ. ընթացքում պաշտոնապես գրանցվել է է 84 500 գործազուրկ:
7 միլիարդ 689 մլն շրջանառությամբ (768910.3) 1.3 տոկոս աճ է արձանագրվել ծառայությունների սպասարկման ծավալում (հյուրանոցային բիզնես, կապ, տրանսպորտ և այլն ):
Մոտ 1 տրիլիոն դրամ(1075073.9) շրջանառությամբ 1 տոկոսի աճ է արձանագրվել նաև մանրածախ առևտրի ոլորտում:






Facebook
Tweet This
Email This Post
