Արձանագրվել է հանցագործության դեպքերի աճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 13, 2012 11:55

2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 7560 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանք նվազել են 905-ով կամ 10,7%-ով: Այդ մասին օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:

Ըստ նրա, դեպքերի ընդհանուր նվազմանը հակառակ 394-ով կամ 25.1%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները /1567-1961/` կազմելով երկրում արձանագրված բոլոր հանցագործությունների դեպքերի 25.9 %-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18,5%-ի դիմաց: Աճել են նաև առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու /629-690/, ծեծի /631-944/, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և բռնաբարության փորձի դեպքերը /5-12/:

2012թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սպանության փորձի /20-17/ դեպքերի նվազում: Սպանության դեպքերի թիվը մնացել է անփոփոխ /28-28/:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ցուցանիշում մեծ տեսակարար կշիռ ունեցող ծեծի /ՀՀ քր. օր-ի 119-րդ հոդ./ դեպքերը աճել են 313-ով կամ 49.6%-ով /631-944/, իսկ առողջությանը թեթև վնաս պատճառելու /ՀՀ քր.օր.117-րդ հոդ/ դեպքերը աճել են 63-ով կամ 16.6%-ով /379-442/:

Աճ է արձանագրվել նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով /42-58 կամ 38.1%/, այդ թվում` բռնաբարությունների ու դրանց փորձերի /5-12 կամ 140%/, մարդկանց թրաֆիքինգի դեպքերով /11-15 կամ 36.4%/:

«Փաստինֆո»

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply