Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2012 11:37

 

Հոլիվուդի աստղ եւ Բրեդ Փիթի առաջին կինը` Ջենիֆեր Էնիսթոնը հայտարարել է, որ ամուսնանում է: 43-ամյա դերասանուհու ընտրյալը 41-ամյա սցենարիստ Ջասթին Թերուն է:

Օգոստոսի 10-ին Թերուն նշել է իր տարեդարձը եւ Էնիսթոնը նվեր է մատուցել` ընդունելով ամուսնության առաջարկը: Զույգը ծանոթացել է 2011 թվականին «Կիրք տեղի փոփոխության նկատմամբ» ֆիլմի նկարահանման ժամանակ, իսկ նրանց սիրավեպը տեւել է մոտ մեկ տարի, գրում է NTV.ru-ն:

Էնիսթոնի նշանադրության մասին լուրը շրջանառվել է նրա առաջին ամուսին Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնության մասին հայտարարության ժամանակ: Մամուլը հայտնել է, որ  ամուսնական տոնական արարողությունը կկայանա Ֆրանսիայում:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply