Մեդալներով վարագուրված խայտառակություն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 13, 2012 11:19
Օլիմպիական ամառային 30-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1արծաթե, 2 բրոնզե մեդալ: 2-րդ մրցանակակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, նույն մրցաձևի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը բավարարվեցին բրոնզե մեդալներով: Բոլորն էլ արժանի են գովեստի, քանի որ հարստացրել են Հայաստանի սպորտային տարեգրությունը նոր էջերով: Իսկ մյուսնե՞րը, չէ որ օլիմպիական խաղերի ևս 21 մասնակից ունեինք: Ստացվում է, որ նրանք զբոսաշրջիկի կարգավիճակով, հենց այնպես, միայն մասնակցելու համար էին գնացել Լոնդոն:
Ընդ որում, չկար հույս, այն նշույլը, որ վերջիններիցս որևէ մեկը կկարողամնա մեդալ բերել: Ավելին, եղան խայտառակ մրցելույթներ: Միայն կարել է ափսոսանք զգալ, որ այդ մարզիկներին տարիներ շարունակ բարձր աշխատվարձ է տրվել, նաև` թանկաժեք նվերներ, այդ թվում ավտոմեքենաներ, բացի այդ, հսկայանական միջցներ են ծախսվել ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար, բայց նրանք անելիք չեն ունեցել: Ընդ որում, մեծ փողեր են ծախսվում ազատ ոճի ըմբշամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի համար, սակայն արդյունքն զրոյական է:
Բավարարված լինել չենք կարող լինել, քանի որ, երբ համաեմատվում ենք մեր սահմանակից երկրների հետ, տեսնում ենք որ անգամ ընդհանրության եզրեր չենք կարող ունենալ, քանի որ մեզանից շատ առաջ են:
Ահա թե ինչպիսի տեղերում են մեր հարևանները և ինչպիսի պարգևներ ունեն.
17. Իրան՝ 4 ոսկի, 5 արծաթ, 3 բրոնզ
29. Ադրբեջան՝ 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ
31. Թուրքիա՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ
37. Վրաստան՝ 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ
Ընդ որում, բոլորն էլ ոսկե մեդալներ ունեն: Մինչդեռ Հայաստանն այժմ արդեն երկու տասնամյակ այդպիսի պարգևի չի տիրացել:
Երկու կարծիք լինել չի կարող Հայաստանի օլիմպիականները հանպատրաստից էին մասակցում օլիմպիական խաղերին: Ի դեպ, անհասկանալի մի բան էլ կատարվեց: Մեր ծանրորդները 4 ուղեգիր ունեին, բայց վերջին պահին պարզվեց, որ նրանցից մեկը մրցավայր չի մեկնելու և փոխարինման հարցը չլուծվեց, թերևս, այն պատճառավ, որ նախապես այդ ամենի մասին մտածող չէր եղել:
Փաստորեն, կատարվածը մեդալներով վարագուրված խայտառակություն է:
Ի դեպ, սպորտն այժմ մեծ քաղաքականություն է, և այս ամենին մատների արանքով նայել չի կարելի: Հայաստանի մարզական ոլորտում կադրային փոփոխություններն անխուսափելի են: Պետք է միջամտի նաև հասարակությունը: Ընդ որում, պատասխանատվությունն այնքան մեծ է, որ մի շարք երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները հենց այդ երկրների նախագահներն են: Օրինակ`Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը գլխավորում են իրենց երկրների ԱՕԿ-ները…






Facebook
Tweet This
Email This Post
