Օգոստոսի 13-ը ոչ աշխատանքային օր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 13, 2012 10:48
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթին` օգոստոսի 13-ը, մեռելոց է եւ կառավարության որոշմամբ հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով կառավորությունն ավելի վաղ որոշում է ընդունել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոցը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
