Երկրաշարժից 11 օր անց. ավերակների տակից գտել են կենդանի մնացած տղայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | January 24, 2010 15:13

Հաիթիի ավերիչ երկրաշարժից 11 օր անց գտնվել է կենդանի մնացած մի տղա, և սա այն ժամանակ, երբ որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվում էին:

Միջազգային փրկարարական խումբը Ուիսմոնդ Էքսանթուսին գտել է մրգի ու բանջարեղենի քանդված խանութը տանող թունելը փորելով:

Ֆրանսիացի պաշտոնյաները նշում են, որ նույն օրն էր, որ ՄԱԿ-ը հաղորդեց, թե Հաիթիի կառավարությունը հայտարարել է` դադարեցնել որոնողական աշխատանքները:

Քսանհինգամյա Էքսանթուսը The Associated Press-ին հայտնել է, որ ինքը երկրաշարժի ժամանակ փրկվել է մի սեղանի տակ մնալով և այս ընթացքում գոյատևել է շրջակայքում գտած կոկա-կոլայով, գարեջրով և թխվածքով:

“Ես սոված էին, բայց ամեն գիշեր մտածում էի հրաշքի մասին. որ կապրեմ”:

AP

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply