Այսօր աշխարհը նշում է ձախլիկների միջազգային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2012 10:19

Օրը կոչված է  հասարակայնության ուշադրությունը հրավիրելու այն փաստի վրա, որ ձախլիկ երեխաներին փորձում են (ծնողներն ու դասատուները) ստիպողաբար աջլիկ դարձնել, ինչը հանգեցնում է հոգեկան տրավմաների,   և կենցաղային իրեր արտադրողներին կոչելու հաշվի առնել ձախլիկների առանձնահատկությունը:

Ողջ աշխարհի բնակչության 7-17% ձախլիկ է:

Բազմաթիվ տեսություններ ու ենթադրություններ գոյություն ունեն ձախլիկության վերաբերյալ, սակայն , մինչ օրս սպառիչ պատասխան գոյություն չունի:

Հայտնի ձախլիկները.Հուլիոս Կեսար, Նապոլեոն, Ալեքսանդր Մակեդոնացի,Չերչիլ, Բիսմարկ, Ֆիդել Կաստրո: Ամերիկայի նախագահներից` Ջերալդ Ֆորդը, Քլինթոն, Բուշ-ավագ և Բարաք Օբամա: Նկարիչներից ձախլիկները` Լեոնարո դա Վինչի, Օգյուստ Ռոդեն, Պաբլո Պիկասո, Ռուբենս, Ալբրեխտ Դյուրեր, գրողներ. Անդերսեն, Կաֆկա, Նիցշե, Լյուիս Քերոլ, երաժիշտներ` Պագանինի, Մոցարտ, Սերգեյ Ռախմանինով, Չապլին, գիտնականներ` Էյնշտեյն, Իսահակ Նյուտոն:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply