Ուժեղ փոթորիկները հարվածել են Թուրքիային. Բոսֆորը փակ Է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | January 24, 2010 5:13
Թուրքիայի մեծ մասում ուժեղ ձնամրրիկներ են ու անձրևի տարափ. ամենուր ճանապարհային խցանումներ են, բազմաթիվ տներ հեղեղի տակ են հայտնվել:
Ձյունը փակել է Թուրքիայի հյուսիսում գտնվող ավելի քան 550 գյուղերի ճանապարհները:
Սառնամանիքը խլել է 2 մարդու կյանք:
Ուժեղ անձրևները հեղեղել են երկրի հարավարևմտյան մասում 30 տներ:
Այդ շրջաններ են ուղարկվել փրկարարական ջոկատներ, – հաղորդում է Անատոլիա լրատվական գործակալությունը:
Բոսֆորի նեղուցի մոտ շուրջ 30 նավ կանգնեցվել են 90կմ ժամ արագության քամու պատճառով:
Բոսֆորը, որը կապում է Սև ծովը Միջերկրականի հետ, ծովային երթևեկության համար ժամանակավորապես փակված է:
Ստանբուլում շուրջ 253 անօթևան մարդկանց ապաստան են տվել:
FTP/HGL






Facebook
Tweet This
Email This Post
