Սամվել Տեր-Սահակյաննն առաջատարից հետ է մնում մեկ միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2012 9:52

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող մինչև  20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 10-րդ տուրում  Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Դեբաշիսին, Կարեն Գրիգորյանը`  դանիացի Մադս Անդերսենին, իսկ Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան լեհ Մարսել Կանարիկի հետ:

Տեր-Սահակյանն ունի 7.5 միավորով 4-րդ  տեղում է: Նա մեկ միավորով հետ է մնում առաջատարից`  հունգարացի Ռիչարդ Ռապորտից:

Կարեն Գրիգորյանը 7 միավորով 8-րդն է, իսկ Վահե Բաղդասարյանը 6 միավորով  37-րդն է:

Շուշաննա Սարգսյանը պարտվեց ուկրահինուհի Յուլիա Օսմակին և 5 միավորով 35-րդ տեղում է:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply