30-րդ oլիմպիական ամառային խաղերը դարձան պատմություն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 13, 2012 9:41
Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում կատարվեց օլիմպիական ամառային 30-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: 30-րդ Օլիմպիական խաղերը դարձան պատմություն: 204 երկրների մարզիկներ 16 օր պայքարեցին մեդալների 302 հավաքածուների համար: Մարզադաշտում իջեցվեց օլիմպիական դրոշը, հանգցվեց օլիմպիական կրակը:
Օլիմպիական խաղերը սկսվել էին հուլիսի 27-ին: Առաջին տեղը ոչ պաշտոնական թիմային հաշվարկով զբաղեցրին ԱՄՆ-ի ներկայացուցիչները` 46 ոսկե, 29 արծաթե, 29 բրոնզե մեդալ, երկրորդը` Չինաստանի հավաքականը` 38 ոսկե, 27 արծաթե, 22 բրոնզե պարգև, երրորդը` Մեծ Բրիտանիա 29 ոսկե, 16 արծաթե, 19 բրոնզե մեդալ:
Հայաստանը 1 արծաթե, 2 բրոնզե մեդալով 60-րդ տեղում է:
Փակման արարողության հիմնական թեման բրիտանական երաժշտությունն էր:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը օլիմպիական դրոշը վերադարձրեց ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որն այն փոխանցեց Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսին: 2016-ին ամառային Օլիմպիական խաղերն առաջին անգամ կանցկացվեն Հարավային Ամեիկայում:
Լոնդոնը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը կհյուընկալի Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին:

Լոնդոնը օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 9-ը կհյուընկալի Պարալիմպիկ խաղերի մասնակիցներին:

Facebook
Tweet This
Email This Post