Ֆրանսիացի հանդբոլիստները տիրացան օլիմպիական ոսկուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 20:31

Հանդբոլիստների Ֆրանսիայի հավաքականը օլիմպիական խաղերի եզրափակչում 22:21 հաշվով հաղթեց Շվեդիայի ընտրանուն: Դա Ֆրանսիայի ներկայացուցիչների 11-րդ ոսկե պարգևն է «Լոնդոն 2012»-ի խաղերում:

Ֆրանսիացիները երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձան օլիմպիական խաղերում: 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 28:23 հաշվով հաղթել էր իսպանացիների թիմին:

Բրոնզե մեդալների համար պայքարում խորվաթները 33:26 հաշվով առավելության  հասան հունգարացիների նկատմամբ:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply