«Արարատի» անակնկալ հաղթանակը «Իմպուլսի» նկատմամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 19:30

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում  3-րդ տեղում ընթացող Դիլիջանի «Իմպուլսը» , սեփական հարկի տակ անցկացրած խաղում, անսպասելիորեն 1:2 հաշվով պարտվեց աղյուսակը եզրափակող Երևանի  «Արարատին»:

«Արարատի» խաղացողներից 2-րդ և 73-րդ րոպեներին գնդակները մրցակցի դարպասը խփեցին Խորեն Վերանյանը (11 մ-ոց տուգանային հարվածով) և Անդրանիկ Սարգսյանը: Տանտերերից 57-րդ րոպեին աչքի ընկավ Եղիշե Դավթյանը:

«Արարատը» ընթացիկ առաջնությունում 2-րդ հաղթանակը տարավ, իսկ «Իմպուլսը» 7-րդ պարտությունը կրեց:

18 խաղից հետո  վաստակած 32 և 7 միավորով «Իմպուլսը» և «Արարատը» շարունակում են մնալ իրենց զբաղեցրած դիրքերում`3-րդ և 8-րդ հորիզոնականներում:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply