Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կշարունակվի այս տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2010 6:16

Հունվարի 23, 2010

Ադրբեջանը կշարունակի տրանսպորտային կոմունիկացիաների վերակառուցումը, ներառյալ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի ուղղություններով մայրուղիների կառուցումը 2010 թվականին,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

“Բոլոր ինֆրաստրուկտուրալ նախագծերը պետք է շարունակվեն 2010 թվականին, և դրանք կներառվեն ներդրումային ծրագրում”,- նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման մասին կայացած նախարարական նիստի ժամանակ հայտարարել է Ալիևը -հաղորդում է News.az-ը:

Կարևորելով նախագծերի ավարտումն ու նորերի սկսումը, Ալիևը ընդգծել է Բաքու-վրացական սահման մայրուղու կառուցման ավարտման անհրաժեշտությունը, որը ենթադրվում է, որ լինելու Մեծ Մետաքսի ճանապարհի ենթակա ճանապարհ, ինչպես նաև մինչև իրանական սահման ձգվող ճանապարհի կառուցման աշխատանքների արագացման հրատապությունը:

”Բաքու-Ռուսաստան սահմանի ճանապարհի մեծ մասն արդեն նորոգված է. այն բարձր որակի ճանապարհ է` կոնկրետ ռազմավարական նշանակությամբ: ճանապարհի կառուցումը պետք է ավարտվի այս տարի”,-ասել է Ալիևը:

“Այսպիսով, երկրի 3 հիմնական մայրուղիների մեծ մասը կվերակառուցվեն այս տարի”

Ըստ Ադրբեջանի նախագահի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կշարունակվի այս տարի, և Ադրբեջանի Պետական Նավթային Ֆոնդը ներդրումներ է նախատեսում այդ ուղղությամբ:

Iran Daily

Դիտվել է 1690 անգամ:
Print Friendly

Leave a Reply