Փոքրիկ հրաշք` օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 18:43

Ռուսաստանի վոլեյբոլիստների հավաքականը  «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի եզրափակչում կամային հաղթանակ տարվ Բրազիլիայի թիմի նկատմամբ` 3:2: Մրցափուլերի հաշիվներն են` 19:25, 20:25, 29:27, 25:22, 15:9: Ռուսաստանցիները պարտվեցին երկու մրցափուլերում :Երրորդ մրցափուլում էլ բրազիլացիները մոտ էին հաջողությանը, նրանք առջևում էին 23:21 հաշվով, սակայն, ժամանակից շուտ ոսկե մեդալներն իրենցը համարելով, հանգստացան և պատժվեցին: Փոքրիկ հրաշք կատարվեց: Ռուսաստանցիները, քանի որ հոգեբանական առավելություն էին ստացել, հաղթեցին այդ և մյուս բոլոր մրցափուլերում: Բրազիլիայի հավաքականը նախորդ օլիմպիական խաղերում ևս  երկրորդն էր:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply