“Փրոֆայլինգ. ջիհադիզմի դեմքի նախագծում”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 23, 2010 6:12
Այս հունվարից ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ադմինիստրացիայի (TSA) ընդունած նոր կանոններով ուժեղացվել է ԱՄՆ ստորև նշված 14 երկրներից ժամանող քաղաքացիների փրոֆայլ նկարահանումը:
Այդ երկրներն են` Աֆղանստանը, Ալժիրը, Կուբան, Իրանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Նիգերիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը:
Հարևան Իրանը Կուբայի, Սուդանի ու Սիրիայի հետ ընդգրկված է ԱՄՆ կառավարության “տեռորիզմի պետական աջակցության” ցուցակում: Մյուս 10-ը որակվում են` որպես TSA-ի համար “հետաքրքրություն ներկայացնող երկրներ”, որոնց քաղաքացիները ջիհադիստական հարձակումներ են կատարել վերջին տարիներին:
Մասնագետները քննադատում են TSA-ի փրոֆայլ ծրագիրը, փաստարկելով, որ նրա ունեցած տվյալների բազան չի կարող օգնել` կազմելու տեռորիստի այնպիսի բնութագրական համակարգ, որը կկարողանար իմանալ` տվյալ քաղաքացին տեռորիստ է, թե ոչ:
Օրինակ, հեղինակավոր Սթրաթֆոր հետազոտական կենտրոնը նշում է հետևյալ անունները, որոնք ընդգրկված են եղել ջիհադիստական գործունեության մեջ, բայց չեն համապատասխանել կազմված “ջիհադիստական փրոֆայլին”:
Ռիչարդ Ռեյդ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի` հայտնի “կոշիկ ռմբարկու” անունով;
Ջոզե Պադիլլա, Ամերիկայի քաղաքացի` հայտնի “կեղտոտ ռմբարկիչ“ անունով;
Ադամ Գադահն, Ալ-Քաիդայի խոսնակ, որը ծնվել է Կալիֆոռնիայում;
Ջոն Վոլքեր Լինդհ, այսպես կոչված “ամերիկյան թալիբանը”,
Դանիել Բոյդը և իր որդիները, Ամերիկայի քաղաքացիներ, որոնք ծրագրել են հարձակումներ Միացյալ Նահանգների դեմ և այլք:
Ինչպես երևում է վերը նշվածից, ջիհադիստները կարող են ունենալ տարբեր էթնիկական ու ազգային պատկանելիություն: Բացի այդ, նրանք կարող են կրել ամերիկյան Դանիել, Ջոն կամ տանզանական “Ֆուփիե” անունները:
Ուստի չկա այնպիսի ընդհանուր էթնիկ փրոֆայլ, որը կկարողանար նկարագրել նրանց բոլորին, եզրակացնում է Սթրաթֆորը:






Facebook
Tweet This
Email This Post
