Օլիմպիական խաղերում Հայաստանն այլևս չի կարող մեդալի հավակնել
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 12, 2012 14:07
Վերջին հույսն էլ մարեց, օլիմպիական խաղերում Հայաստանն այլևս չի կարող մեդալի հավակնել:
Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշների կիսաեզրափակչում Ղազախստանի ներկայացուցիչ Ակժուրեկ Թանատարովը 1;2 հաշվով պարտվեց Հնդկաստանի հավաքականի անդամ Սուշիլ Կումարին: Թանատարավի հաղթանակը հնարավորություն էր տալու մեր երկրի վերջին ներկայացուցչին` Դավիթ Սաֆարյանին, սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու բրոնզե մեդալի համար:
Կումարը 3:0 հաշվով հաղթեց Թանատարովին առաջին մրցափուլում, սակայն նույն հաշվով զիջեց երկրորդում: Ղազախստանցին երրորդ մրցափուլում առջևում էր 3:0 հաշվով, թվում էր, որ նա կկարողանա հաղթել: Բայց կատարվեց անցանկալին: Թանատարովը կորցրեց զգոնությունը և մրցակիցը կարողացավ մի քանի հնարք կատարել, միավորներ վաստակել և հաղթել 6:3 հաշվով: Իսկ դա նշանակում է, որ Սաֆարյանն այլևս մրցագորգ դուրս չի գա:
Այսպես, Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում մեդալ չունեցան:






Facebook
Tweet This
Email This Post
