Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից պակաս ունի մեկ միավոր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 12, 2012 13:25
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում կայացան 9-րդ տուրի հանդիպումները:
Վահե Բաղդասարյանը հաղթեց հույն Կոնստանտինոս Լիոդակիսին, Սամվել Տեր-Սահակյանը խաղաղ դաշն կնքեց Թուրքիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Իպատովի հետ, իսկ Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան բելառուս Վլադիսլավ Կովալևվի հետ:
Տեր-Սահակյանն 6.5 միավորով 6-րդ տեղում է: Նա մեկ միավորով ետ է մնում աղյուսակը միանձնյա գլխավորող հունգարացի Ռիչարդ Ռապորտից:
Կարեն Գրիգորյանը 6 միավորով 14-րդն է, իսկ Վահե Բաղդասարյանը 38-րդ տեղում է՝ 5.5 միավոր:
Շախմատիստուհիների մրցաշարում Շուշաննա Սարգսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա վաստակած 5 միավորով 28-րդ տեղում է: 7-ական միավորով աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստուհիներ:






Facebook
Tweet This
Email This Post
