Սաֆարյան-Թանատարով հանդիպման ելքը վճռվեց դրամատիկ գոտեմարտում` բողոքարկումից հետո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 12, 2012 13:04
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբիշների մրցաշարի 1/4 եզափակչում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը դրամատիկ գոտեմարտում 1:2 հաշվով զիջեց Ղազախստանի հավաքականի անդամ Ակժուրեկ Թանատարովին:
Մեր մարզիկը պետք է սպասի: Եթե նրա մարցակիցը դուրս գա եզրափակիչ, ապա ինքը հնարավորություն կստանա սփոփիչ հանդիպումներ անցկացնել բրոնզե մեդալի համար:
Սաֆարյան-Թանատարով գոտեմարտի առաջին մրցափուլն ավարտվեց 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչը` Արայիկ Բաղդադյանը, բողաքարկեց, և ի վերջո այն չանցավ: Հաղթանակն էլ 3:2 հաշվով շնորհվեց Դավիթի մրցակցին: Երկրորդ մրցափուլում Սաֆարյանը հաղթեց վստհորեն`4:1: Վճռական երրորդ մրցափուլի հիմնականական գործողություները կատարվեցին վերջնամասում: Մրցափուլն ավարտվեց Սաֆարյանի օգտին` 2:1 հաշվով, սակայն ղազախները բողոքեցին և, ի տարբերություն մերոնց, հասան իրենց նպատակին: Հանձնաժողովը, հանդիպման ավարտից հետո, 1 միավոր շնորհեց ղազախստանցի ըմբիշին: Հաշիվը դարձավ 2:2: Քանի ո,ր ղազախստանցի Թանատարովը վերջինն էր միավոր վաստակել, նա էլ դարձավ հաղթող:






Facebook
Tweet This
Email This Post
