7 զոհ և 12 վիրավոր Իրանում գնացքի վթարից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 23, 2010 5:37
Քիչ առաջ 7 հոգի զոհվել և 12 հոգի վիրավորվել է Իրանում գնացքի վթարից: Գնացքը ուղևովորվելուց է եղել Իրանի 2-րդ քաղաք Մաշհադից դեպի Թեհրանի հյուսիս,- հաղորդում է Իրանի պետական հեռուստաընկերությունը:
“Գնացքը գծից դուրս է եկել, որի հետևանքով 7 հոգի զոհվել ու 12-ը վիրավորվել է”,-ասել է Մոհամադ Ռեզա Կազեմին, Ջողափայիի (որտեղ եղել է պատահարը) կառավարիրչը:
“Ուղևորների ընդհանուր թիվը եղել է 50, ուստի հնարավոր է, որ զոհերի թիվը ավելանա”:
Կազեմին ասել է, որ պատահարը եղել է Մաշհադի մոտ` Խորասան Ռազավի շրջանում:
“Ըստ գնացքի ինժեների, լոկոմոտիվը սկսել է չաշխատել, և գնացքը կորցրել է կառավարումը. մենք ուսումնասիրում ենք պատճառը”,-ասել է Կազեմին:
2004 թվականի փետրվարի 18-ին նույն Խորասան Ռազավի շրջանում գնացքը կորցրել էր ղեկավարությունը և գծից դուրս էր եկել, որի հետևանքով 289 մարդ էր զոհվել:
Իրանի երկաթգծային ցանցը մոտ 10.000 կիլոմետր է (6.000 մղոն), որը կապում է Թեհրանը երկրի այլ հիմնական քաղաքներին:
TEHRAN (AFP)






Facebook
Tweet This
Email This Post
