Մեր ըմբիշի «անարյուն» հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 12:01

Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբիշների մրցաշարի 1/8 եզափակչում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը քիչ առաջ պետք է մրցեր Եգիպտոսի ներկայացուցիչ Օմար Ահմեդի հետ: Մեր ըմբիշը դուրս եկավ մրցագորգ, սակայն եգիպտացին հանդիպմանը չներկայացավ: Մրցավարն ի նշան հաղթանակի բարձրացրեց Սաֆարյանի ձեռքը: Այսպես, մեր երկրի ներկայացուցիչն «անարյուն» հաղթնակ տարավ:

Սաֆարյանը 1/4 եզրափակչում կմրցի Ղազախստանի հավաքականի անդամ Ակժուրեկ Թանատարովի հետ, որը հաղթել է ուկրաինացի Անդրեյ Կվյատովսկուն:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply