Իսպանիայի վարչապետը էլեկտրական ավտոմեքենաներ է ուզում տեսնել Բրյուսելում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 23, 2010 5:33
Իսպանիայի վարչապետ Ջոզե Լուիս Ռոդրիգուես Զապատեռոն, Եվրոմիության Իսպանիայի նախագահության ծրագիրը ներկայացնելու ժամանակ խոսել է ԵՄ 2020 տնտեսական ռազմավարության մասին:
Հունվարի 20-ին Եվրոպական պառլամենտի առաջ իր ելույթում Զապատեռոն հայտարարել է էլեկտրական ավտոմեքենաների արտադրության անհրաժեշտության մասին:
“Համագործակցություն և ջանքերի կենտրոնացում է պետք` զարգացնելու էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը… հետո դժվար կլինի Եվրոպայի համար` լիդեր դերակատարություն ունենալ”,-հայտարարել է Զապատեռոն:
“էներգիայի ինքնաբավությունը կնպաստի Եվրոպայի տնտեսական կայունությանը: Վերջին 10 տարիների ընթացքում.. մեր էներգիայի սպառումը աճել է 9 տոկոսով. Մեզ անհրաժեշտ է կրճատել մեր էներգետիկ կախվածությունը. եթե չկրճատենք, ի վիճակի չենք լինի` ունենալու տնտեսական որևէ աճ”:
Ներկայումս ողջ Եվրոպայում օգտագործվող գազի 58 տոկոսը գալիս է դրսից: Ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը ու դրան հաջորդած Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը եվրոպացիների համար հրամայական են դարձրել գազին այլընտրանք ունենալու հիմնախնդիրը:
EUOBSERVER/BRUSSELS






Facebook
Tweet This
Email This Post
