Եզրափակչում` առանց լուրջ դիմադրության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 11:18

Օլիմպիական խաղերի բասկետբոլիստուհիների մրցաշարում հաղթեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները:  Եզրափակչում ամերիկուհիներն առանց լուրջ դիմադրության 86:50 հաշվով առավելության հասան ֆրանսուհիների նկատմամբ:

ԱՄՆ-ի կանանց հավաքականը մասնակցել է 9 օլիմպիական խաղերի և բոլորում էլ մեդալակիր է դարձել, այդ թվում 7 ոսկե: Վերջին անգամ ամերիկացի բասկետբոլիստուհիները չէին կարողացել հաղթել 1992-ի օլիմպիական խաղերում, երբ չեմպիոն էին դարձել նախկին խորհրդային հանրապետոթյունների հավաքականի մարզուհիները:

«Լոնդոն 2012»-ի խաղերում 3-րդ մրցանակակիր է դարձել Ավստարալիայի հավաքականը, որը 83:74 հաշվով հաղթել էր Ռուսաստանի թիմին:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply