Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի, տուժել է ավելի քան 1800 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2012 10:47

Իրանի Թավրիզ և Ահար քաղաքների շրջակայքում երեկ տեղի ժամանակով 16.53-ին տեղի ունեցած երկու երկրաշարժների (6.4 և 6.3 բալ ) զոհերի թիվը հասել է 250-ի, իսկ տուժածների թիվը անցնում է 1800–ը, հաղորդում է BBC–ն։
Ըստ աղբյուրի՝ հազարավոր մարդիկ աղետի գոտում գիշերն անցկացրել են դրսում։ Փրկարարները փորձում են տուժածներին հասցնել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հաց, խմելու ջուր և վրաններ։
Շատ գյուղերում խափանվել են հեռախոսագծերը, ինչը դժվարացնում է աշխատանքները,և փրկարարներն ստիպված են ռադիոկապ օգտագործել։
«Երկրաշարժը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ»,– Թավրիզի բնակիչներից մեկն ասել է BBC–ին։

Հիշեցնենք, որ երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել էր նաև Հայաստանում՝ առավելապես երկրի հարավային շրջաններում։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրաշարժը հիմնահատակ ոչնչացրել է նվազագույնը վեց գյուղ։ Եվս 60 գյուղ գյուղ տուժել է 50-80%–ով։ Երկու ցնցումներին հետևել էին ավելի քան տասը թույլ ցնցումներ։
Իրանում վերջին հզոր երկրաշարժը տեղի էր ունեցել 2003-ին՝ երկրի հարավարևելյան Կերման նահանգի Բամ քաղաքում և մոտ 30.000 մարդու կյանք խլել։

Թերթ.am

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply