Իրանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2012 10:12

Շաբաթ, Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի , տուժել է 700 մարդ, տեղեկացրել է Իսլամական հանրապետության ՆԳՆ-ն:

Սեյսմիկ ծառայության տվյալներով երկրաշարժի մագնիտուդը 6,2 է եղել: Առաջին ցնցմանը հաջորդել են մի քանիսը` ավելի թույլ հզորության: Օջախը Թավրիզից 30 կմ հեռավորության և 10 կմ խորության վրա է եղել, տատանումները զգացվել են Հայաստանում և Ադրբեջանում: Իրանն աշխարհի ամենաերկրաշարժավտանգ երկրների տասնյակից է:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply