Վիճակահանությունը հաջող է մեր ըմբիշի համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 9:41

Այսօր «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում Հայաստանից իր կարողությունները կփորձի 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Նա Կրասնոդարից է, նախկինում հանդես է եկել Ռուսաստանի  հավաքականի կազմումում, աչքի ընկել աշխարհի, Եվրոպայի պատանեկան առաջնություններում:

Համալրելով Հայաստանի հավաքականը, Դավիթը բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի վերջին առաջնությունում:

Սաֆարյանի համար օլիմպիական խաղերում վիճակահանությունը հաջող  ստացվել: Նա  առաջին փուլում ազատ է  մրցագորգ դուրս գալու պարտականությունից: Դավիթն  առաջին հանդիպումն անցկացնելու է  1/8-րդ եզրափակչում և մրցելու է Եգիպտոսի ներկայացուցիչ Օմար Ահմեդի հետ: Եթե մեր մարզիկը հաջողության հասնի, նրան են սպասելու ուժեղ, սակայն ոչ այնքան տիտղոսակիր ըմբիշներ:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply