Կվիճարկվի մեդալների 15 հավաքածու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2012 9:31

Օգոստոսի 12-ին Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում կվիճարկվի մեդալների 15 հավաքածու:

Հայտնի կդառնան խաղային մարզաձևերի` բասկետբոլի, վոլեյբոլի ջրագնդակի, հանդբոլի թիմային հաղթողները:

Բասկետբոլիստների վճռական խաղում  սպասվում է հետաքրքիր մրցավեճ ԱՄՆ-ի և Իսպանիայի հավաքականների մասնակցությամբ,  վոլեյբոլիստների մրցաշարի եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Ռուսաստանի ընտրանիները, շվեդ և ֆրանսիացի հանդբոլիստները կպայքարեն չեմպիոնի կոչմանն արժանանալու համար, ոսկե մեդալների համար կհանդիպեն  Իտալիայի և Խորվաթիայի ջրագնդորդները:

Տղամարդիկ կմրցեն մարաթոնյան վազքում, մեդալների  համար ռինգում կպայքարեն բռնցքամարտիկները, ազատ ոճի ըմբիշները:

Մրցագորգ դուրս կգա նաև 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ  Դավիթ Սաֆարյանը

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply