Բրազիլացի ֆուտբոլիստները պարտվեցին օլիմպիական խաղերի եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2012 20:40

Անսպասելի ելք ունեցավ օլիմպիական խաղերի ֆուտբոլիստների եզրափակիչը: Չեմպիոնի կոչման համար պայքարեցին Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղն անակնկալով սկսվեց: Բրազիլավցիների սխալից հետո, խաղի առաջին րոպեին մեքսիկացի  հարձակվող Օրիբե Պերալտան բացեց հաշիվը: Նա 75-րդ րոպեին երկրորդ գնդակը խփեց: Աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները խաղավարտից առաջ կրճատեցին հաշվի տարբերոթւյունը: Աչքի ընկավ  Հալկը: Այսպիսով, Մեքսիկայի հավաքականն առավելության հասավ 2:1 հաշվով և դարձավ չեմպիոն, իսկ բրազիլացիները ստիպված են բավարարվել արծաթե մեդալներով:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply