Հաջիմուրադ Նուրմահոմեդովն այլևս դուրս չի գա օլիմպիական մրցագորգ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2012 20:03

84 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ  Հաջիմուրադ Նուրմահոմեդովը, որը Հայաստանի հավաքականի պատիվն է պաշտպանում, այլևս դուրս չի գա օլիմպիական մրցագորգ: Նրա հույսն այն էր, որ իրեն հաղթած Իրանի ներկայացուցիչ Էհսան Նասեր Լաշղարին  հասնի եզրափակիչ: Միայն այդ դեպքում Հաջիմուրադն իրավունք կստանար սփոփիչ գոտեմարտեր անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար:

Բայց իրանցին կիսաեզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովին, և մեր մարզիկն ակամա դարձավ հանդիսական:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply