Ռեկորդներ` սառույցի վրա, իսկ Հայաստանը 37-րդ տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 21, 2010 3:11

Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կամավոր ծրագրի ռեկորդային ցուցանիշով (139 միավոր) պարային զույգերի պայքարում հաղթեցին ռուսաստանցիներ Յուկո Կավագուտին և Ալեքսանդր Սմիռնովը: Իսկ ընդհանուր հաշվով չեմպիոնները վաստակեցին 213,15 միավոր: Մենասահորդների մրցաշարում ուժեղագույն ճանաչված ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն ևս համաշխարհային ռեկորդ սահմանեց, սակայն «կարճ» ծրագրում` 91,30 միավոր:

Հայաստանը ներկայացնող 25-ամյա Պիեռ Բալյանը, որ մարզվում է : ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում  38 մենասահորդների պայքարում զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply