Դպրոցի ցայտաղբյուրը գողացել և տեղադրել էր իր տան բակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 11, 2012 12:03

Օգոստոսի 4-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան 2-րդ միջնակարգ դպրոցի բակից գողացել են ցայտաղբյուրը:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում երեկ՝ օգոստոսի 10-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վարդենիսի բնակիչ, 31-ամյա Վարդան Զիրոյանը:

Հայտնաբերվել է նաև ցայտաղբյուրը, որը նա տեղադրել էր իր տան ետնամասում: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Թերթ.am

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply