ՀՀ Գլխավոր դատախազի որդին անպատիժ երթևեկում է առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 11, 2012 11:17
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ հայտնել է, որ չի հանդուրժի ոչ մի անօրինականություն, և հեքիաթներ են այն ամենը, որ եթե Հայաստանում հանցագործություն է կատարել անձը կամ խախտել է օրենքը, ապա նրանք անպատժելի են: Այդ անպատժելիության դեմ պայքարողներից են համարվում ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը, նաև՝ ԱԱԾ-ն: Անպատժելիություն է նաև համարվում այն, որ պետական պաշտոնյաներն ու նրանց հարազատները չեն հարգում անգամ իրենց հարազատների կողմից ընդունված որոշումներն ու օրենքները:
Կառավարությունը ավելի քան մեկ տարի առաջ ԱՊՊԱ-ի մասին օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ, որից հետո բոլոր քաղաքացիները պարտադիր իրենց ավտոմեքենաների դիմապակուն պետք է ունենային ԱՊՊԱ կտրոն: Իսկ վերջերս էլ պարտադիր պետք է լինի նաև տեխզննման կտրոնը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երկու օր առաջ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում լուսանկարել է «Ռենջ Ռովեր» մակնիշի 005 QQ 05 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված ավտոմեքենան պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տղային:
tert.am






Facebook
Tweet This
Email This Post
