Բացահայտվել է անօրինական բանկային ցանց ստեղծած հանցավոր խումբ

Օրվա լուր | | August 11, 2012 10:39

Ռուսաստանի մայրաքաղաքում բացահայտվել է խարդախների խումբ, որը ստեղծել էր փողերի անօրինական կանխիկացման մեջ մասնագիտացած ընդհատակյա բանկերի մի ամբողջ ցանց: Անօրինական բիզնեսի կազմակերպիչ Ջեյխուն Ահմեդովի նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում: Այդ մասին հայտնում է Վեստի FM ռադիոկայանը:

Մոսկվայի ոստիկանության տնտեսական անվտանգության և կաշառակերության դեմ պայքարի վարչության աշխատակիցների տեսադաշտում խարդախները հայտնվել էին 2012-ի տարեսկզբին: Իրավապահները ստացել էին տեղեկատվություն առ այն, որ միրգ-բանջարեղենի բազաներից մեկի տարածքում ընդհատակյա բանկեր են գործում, որոնց օրական շրջանառությունը տասնյակ միլիոն ռուբլի է: Հարուցվել էր քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 172 հոդվածի` անօրինական բանկային գործունեություն, հատկանիշներով:

Քննության ընթացքում պարզվել է, որ կանխիկացումն իրականացվել է մի շարք կեղծ ֆիրմաների միջոցով, որոնք ձևակերպված են եղել բանից անտեղյակ քաղաքացիների անուններով, իսկ մի մասն էլ` մահացած մարդկանց կամ կորած անձնագրերով:

Նաև պարզվել է, որ Ջ. Ահմեդովի ղեկավարած հանցագործ խմբի մեջ ընդգրկված են եղել միմյանց ծանոթ բանկային ծառայողներ և գործարարներ: Ներկայումս հանցակից մի կնոջ նկատմամբ արդեն իսկ դատավճիռ է կայացվել: Հաշվի առնելով, որ նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, զղջացել է և համագործակցել քննիչների հետ, կնոջը դատապարտել են 2,5 տարվա պայմանական ազատազրկման: Խմբի մյուս անդամների մասով գործերն առանձնացված են, և քննությունը շարունակվում է:

 

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply