Զինծառայողի գործով նախաքննությունը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 11, 2012 10:31

Արարատի զորամասերից մեկում կապիտան Կիրակոսյանի կողմից զինծառայողին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին «Փաստինֆո»լրատվական գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու Աշխեն Թումանյանը:

Հիշեցնենք, որ օրերս Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով զինծառայող Գրիգոր Տոնապետյանը ծեծի էր ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական հոսպիտալ:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply