Հայաստանից` մեկ մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2012 7:10

Օգոստոսի 11-ին  Լոնդոնում անցկացվող 30-րդ օլիմպիական խաղերում  կվիճարկվի մեդալների 32 հավաքածու: Հայաստանից հանդես կգա  84 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմահոմեդովը: 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի տաջիկստանցի ըմբիշի  հետ: Հետո Նուրմահոմեդովին ավելի ուժեղ և տիտղոսակիր մրցակիցներ են սպասելու: Այնպես որ, վիճակահանությունը մեր մարզիկի համար այնքան էլ հաջող չէ:

Ահա թե ինչպիսի իրադարձություններ են սպասում օլիմպիական մրցասպարեզներում.

18.30, 23.00 Մականախաղ, տղամարդիկ: Խաղեր  բրոնզե և ոսկե մեդալների համար

20.00, 0.00 Բասկետբոլ, կանայք: Խաղեր բրոնզե և ոսկե մեդալների համար:

16.00, 16.30, 17.30, 18.00, 20.45, 21.25  Ըմբշամարտ,կանայք: 60, 84 և  120 կգ: 1/16, 1/8, 1/4, ½ եզրափակիչներ: Հանդիպումներ բրոնզե և ոսկե մեդալների համար

20.00, 23.30 Հանդբոլ, կանայք: Խաղեր բրոնզե եւ ոսկե մեդալների համար:

12.30, 12.47, 13.14, 13.41 Բայդարկա և կանոե. Տղամարդիկ. 200 մ. մեկտեղանի բայդարկա, մեկտեղանի կանոե, երկտեղանի  բայդարկա: Կանայք , մեկտեղանի  բայդարկա: Նախնական:  Եզրափակիչ

14.30, 21.30 Վոլեյբոլ, կանայք: Խաղեր բրոնզե  ոսկե մեդալների համար:

23.30, 23.45, 0.15, 0.45, 1.15 Բռնցքամարտ, տղամարդիկ: 49, 56, 64, 75  կգ և  91 կգ-ից բարձր քաշային կարգ: Եզրափակիչներ:

22.00 Ջրացատկ, տղամադիկ: Անհատական ցատկեր: Կիսաեզրափակիչ, եզրափակիչ:

12.00, 20.00, 22.00, 22.20, 22.30, 23.00, 23.25, 0.00 Աթլետիկա, տղամարդիկ:  Մարզական քայլք  50 կմ, նիզակի նետում, 5000 մ, 4х100 մ փոխանցավազք, Կանայք` մարզական քայլք 20 կմ, բարձրացատկ,  800 մ վազք , 4х100  մ փոխանցոավազք: Եզրափակիչներ

15.00 Առագաստանավային սպորտ: Մրցունբեր մեդալների համար

12.00, 18.00, 20.00, 23.00, 23.15, 1.15, 1.30 Թհեքվանդո: Կանայք` 67 կգ քաշային կարգ, տղամարդիկ` 80 կգ քաշային կարգ: 1/8, 1/4, 1/2 եզրափակիչներ: Մրցումներ բրոնզե և ոսկե մեդալների համար

16.00, 22.45 Ֆուտբոլ, տղամարդիկ: Եզրափակիչ

16.30, 17.03, 17.37, 18.10 Գեղարվեստական մարմնամարզություն: Եզրափակիչ

11.45, 16.20, 18.20, 21.45 Ժամանակակից հնգամարտ. Տղամարդիկ

15.30 . Մաունթինբայք (լեռնային հեծանիվ) կանայք:

Դիտվել է 1475 անգամ:
Print Friendly

Leave a Reply