Օբաման մեղադրվում է գաղտնի ամուսնության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2012 5:44

“Թեյախմություն” ընդդիմադիր շարժման ակտիվիստի կարծիքով, ԱՄՆ գործող նախագահ Օբաման իր համակուրսեցու հետ հարաբերությունների մեջ է եղել: Ջերոմ Կորսին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման գաղտնի համասեռական է: “Օբամայի ազգը.ձախ քաղաքականություն և անհատի պաշտամունք” գրքի հեղինակն իր բլոգում շարադրած ապացույցներն անհերքելի է համարում:

Նա ուշիուշով ուսումնասիրել է Օբամայի ուսանողության տարիների լուսանկարները, ու հայտնաբերել, որ դրանց մեծ մասի վրա Օբաման ամուսնական մատանիով է: Միշելի հետ Բարաք Օբաման ծանոթացել է 1991-ին, սակայն  մատնեմատի մատանին երևում է նաև 1981-ի լուսանկարներում, որն ի դեպ, Կոլումբիական համալսարանի դրոշմակիր մատանի չէ: Կորսիի կարծիքով, Օբաման ամուսնացած է եղել իր սենյակակից հարևանի` պակիստանցի Սոալի Սադդիկի հետ.”Լուսանկարներում Օբաման նստած է  այդ երիտասարդի համարյա ծնկներին: Գրողի խոսքով, Օբամայի կյանքը լեցուն է “կեղծիքով, գաղտնիքներով ու ապատեղեկատվությամբ”: Ավելի վաղ  նա հանրապետականների առջև ելույթ էր ունեցել և վստահեցրել, որ Օբամայի ծննդյան վկայանը կեղծված է:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply