Չինական մեծ պատի 36 մ վերածվել է ավերակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2012 5:10

Չինաստանի Հեբեյ ավանում նորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է  Համաշխարհային ճարտարապետական ժառանգության ամենահայտնի հուշարձաններից մեկի 36 մետրանոց մի հատվածը: Դեպքը կատարվել է Չժանցզյակու քաղաքի շրջանում: տեղի իշխանությունները ներկայումս փորձում են պարզել փլուզման պատճառը: 2 վարկած է առաջ քաշվում, որոնցից մեկի համաձայն` տևական հորդառատ անձրևներն են պատճառը, իսկ մյուսի համաձայն, որն ավելի հավանական է` պատի զանգվածային փլուզումը կատարվել է հուշարձանին կից ճանապարհի նորոգման աշխատանքների պատճառով: Ականատեսները վկայում են, որ շինարարներն աշխատանքները կատարում էին վտանգավոր հեռավորության վրա:

Ներկայումս արդեն իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Փրկարարներն ամրացրել են պատի փլուզման հատվածները` հետագա  տհաճություններից խուսափելու նպատակով: Իսկ շատերը  կարծում են, որ պատին կից ճանապարհի նորոգման անհրաժեշտություն ընդհանրապես չկար: Իսկ իշխանությունները տվյալ հատվածում պատի վիճակից ելնելով   գիտեին, որ հետ կամ առաջ դա պիտի կատարվեր:

Ի դեպ Չինական մեծ պատը 1987-ից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ներկայումս պատի միայն 8%-ն է պահպանել նախնական  տեսքը:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply