Նաոմին ցնցել է իր քաչալով

Նորաձևություն, Օրվա լուր | | August 11, 2012 4:46

Ամռանը պապպարացիները հաճույքով են դարանակալում հայտնի մարդկանց, ովքեր հատկապես ծովափին են  հանգստանում: Նրանց լողազգեստը, ձիգ  կառուցվածքը կամ էլ հակառակը, ավելորդ կգ-ներն իսկույն դառնում են համացանցի թեժ քննարկումների թեմա: Սակայն Իբիցայի լողափին հանգստացող Նաոմի Քեմփբլի ու Վլադիսլավ Դորոնինի լուսակարները բոլորովին այլ առիթով են ուշադրության կենտրոնում հայտնվել: Եվ այս անգամ   չափազանց բաց լողազգեստը չէր պատճառը, այլ Նաոմիի մազերը, ավելի ճիշտ` դրանց բացակայությունը:

Նաոմիի քաչալության մասին դեևս 2 տարի առաջ էր հայտնի դարձել, երբ գովազդի նկարահանման ժամանակ, նրա գլխից կեղծամը թռել էր, ու բոլորին տեսանելի դարձրել քաչալ գլուխը: Ու այդժամ Նաոմիին մնում էր միայն խոստովանել իր խնդիրը:

Պարզվեց, որ սև հովազը տառապում է ալոպեցիայով` մազաթափություն, որն առաջանում է կոսմետիկ պրոցեդուրաների հետևանքով: Իր աշխատանքի համար նա հաճախ էր մազերը երկարացնում արհեստական եղանակով, ինչը և հանգեցրել է այդ վիճակին: Արհեստական մազերի ծանրությունից սեփական մազերի արմատները թուլացել են ու սկսվել է անդառնալի պրոցեսը:

Ինչպես պարզվեց, նմանատիպ խնդիրներ ունեն նաև Բրիթնի Սփիրսը, Պերիս Հիլթնը, Վիկտորյա Բեկհեմը: Սովորաբար մազերն աճում են մեկ տարվա ընթացքում, իսկ եթե բարձիթողի վիճակ է, ապա միակ ելքը մազերի փոխպատվաստումն է, ասում են փորձագետները:

 

Դիտվել է 2402 անգամ:
Print Friendly

Leave a Reply