Պարզվել է, թե ինչու են տղամարդիկ անմիջապես սեքսից հետո քնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 10, 2012 15:15
Այս խնդիրը շատ կանանց հիասթափության պատճառ է դառնում: Սակայն, գիտնականները վերջապես տղամարդկանց արդարացում են գտել այն տղամարդկանց համար, ովքեր անմիջապես սեքսից հետո քնում են; Պարզվում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները իսկապես էլ անհրաշեշտություն ունեն քնելու, քանի որ տղամարդու ուղեղն այնպես է կառուցված, որ սեքսից հետո պարզապես անջատվում է: Գիտնականները սկանավորել են տղամարդու ուղեղը մինչ և օրգազմից հետո ու հայտնաբերել, որ գլխուղեղի կեղևը, կամ էլ մտածողության համար պխատասխանատու հատվածն անջատվում է:
Անմիջապես սեքսից հետո ուղեղիկը ազդանշան է ուղարկում սեքսուալ ցանկության անջատման վերաբերյալ, որն ուղեկցվում է քիմիական այնպիսի նյութերի արտադրմամբ, ինչպիսին օքսիտոցինն ու սերոտոնինն է, որոնք հզոր քնաբեր ազդեցություն ունեն; Իսկ կանանց մոտ, ի տարբերություն տղամարդկանց, այդ երևույթը ցայտուն արտահայտություն չունի, դրա համար էլ սեքսուալ ցանկությունը դանդաղ է մարում:
Այդ է պատճառը, որ հաճախ կանայք դժգոհ են մնում, քանի որ սիրելի տղամարդն անմիջապես սեքսուալ մերձեցումից հետո հանգչում է; Ուրեմն, ստացվում է, որ իզուր են կանայք վիրավորվում, դա բնական երևույթ է; Հետազոտությունները ցույց տվեցին նաև, որ օրգազմի ժամանակ արյան հոսքը մկաններ խանգարում է գլիկոգենի ձևավորմանը; Եվ, քանի որ տղամարդկանց մկանունքը կանանցից ավելի ամուր ու պինդ է , ուրեմն, նրանք ավելի շուտ են հոգնում սեքսից;






Facebook
Tweet This
Email This Post
