Շրջանավարտներին կստիպեն հեռացնել բոլոր դաջվածքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2012 14:55

Տեղական իշխանությունների կարգադրությունների համաձայն, բուհերի շրջանավարտները, որոնք հավակնում են լավ աշխատատեղեր ստանալ, պարտադիր կարգով պետք է հաստատեն մարմնի ցանկացած տեղում դաջվածքների բացակայությունը;

Ճապոնական Օսակայի քաղաքապետ Տորի Հաշիմիկոն արգելել է պետական սեկտորի աշխատողներին իրենց մարմինները զարդարել  դաջվածքներով կամ էլ բոդիարտով; Որպեսզի հայց ներկայացրած անձինք չկարողանան խաբել պոտենցիալ գործատուին, կստեղծեն հատուկ տեսչություններ, որոնց իրավասությունների մեջ կլինի նաև դաջվածքների առկայության ստուգումը;

Նորամուծությունը բացատրվում է  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությամբ (ճապոնական մաֆիոզային  “Յակուձա” կազմակերպության անդամները  ավանդաբար իրենց մարմինը ծածկում են տարբեր գունավոր դաջվածքներով):

Տեղի պլաստիկ վիրաբույժները նշել են, որ  պաշտոնական արգելքից հետո իրենց շատ են դիմում բուհերի շրջանավարտները, որոնք վախենում են  դաջվածքի առկայության պատճառով զրկվել լավ վարձատրվող աշխատանքից;

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply